top of page

Երևանի դպրոցները կաշխատեն 6-օրյա ռեժիմով

  • 4 hours ago
  • 1 min read

Աշնանը Հայաստանում անցկացվելիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովով (COP17) պայմանավորված՝ Երևանում միջոցառման մեկ շաբաթվա ընթացքում դասեր չեն կազմակերպվի․ այս մասին…

Աշնանը Հայաստանում անցկացվելիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովով (COP17) պայմանավորված՝ Երևանում միջոցառման մեկ շաբաթվա ընթացքում դասեր չեն կազմակերպվի․ այս մասին հայտնել է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։



Նշվում է, որ դրա փոխարեն սեպտեմբերի 15-ից՝ հինգ շաբաթ շարունակ, մայրաքաղաքի դպրոցները կաշխատեն վեցօրյա ռեժիմով։



Դրա հաշվին աշակերտները հոկտեմբերին կունենան երկշաբաթյա աշնանային արձակուրդ՝ մեկ շաբաթվա փոխարեն:



ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17) կանցկացվի 2026 թվականի հոկտեմբերի 19-30-ը։

1/3579
bottom of page