top of page

Ի՞նչ իմաստ ունի տասնամյակներ ձգձգվող անդամակցության գործընթացը շարունակել մի միության հետ, որի ապագան այսօր արդեն մշուշոտ ու անհեռանկար է. Զաքարյան

  • 1 day ago
  • 1 min read


Իսլանդիան՝ հանրաքվեով հրաժարվել է ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները վերսկսելուց: Իսլանդացիների մեծ մասը քվեարկել են Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունները վերսկսելու դեմ։  Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը։

«Իսլանդիան ԵՄ-ին անդամակցելու հայտ էր ներկայացրել դեռևս 2009թ. ֆինանսա-տնտեսական ճգնաժամից հետո, սակայն բանակցությունները 2013թ-ին կասեցվել էին, իսկ 2015-ին՝ ամբողջովին դադարեցվել։

Խելացի մարդիկ են իսլանդացիները, որոնց 52,8%-ը քվեարկել է դեմ: Իրականում, ի՞նչ իմաստ ունի տասնամյակներ ձգձգվող անդամակցության գործընթացը շարունակել մի միության հետ, որի ապագան այսօր արդեն մշուշոտ ու անհեռանկար է»,- նշել է նա::

1/3581
bottom of page