top of page

Բայրամով․ ավելի քան 90 հազար մարդ վերադարձել է «ազատագրված տարածքներ»

Sep 26
1 min read

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ ավելի քան 90 հազար քաղաքացի վերադարձել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներ։



Նրա խոսքով՝ վերադարձի գործընթացը շարունակվում է, և այդ տարածքներում իրականացվում են բնակավայրերի վերականգնման ու վերաբնակեցման ծրագրեր։



Հիշեցնենք, որ խոսքը 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքների մասին է։ 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի ռազմական գործողություններից հետո Արցախի գրեթե ամբողջ հայ բնակչությունը՝ ավելի քան 100 հազար մարդ, բռնի տեղահանվեց։





Բայրամովը նաև հայտարարել է, թե Ադրբեջանը վճռական է «ինտեգրել հայկական ծագմամբ քաղաքացիներին»՝ նրանց համար ապահովելով նույն իրավունքներն ու ազատությունները, ինչ երկրի մյուս քաղաքացիների համար՝ անկախ էթնիկ, կրոնական կամ այլ պատկանելիությունից։



Սակայն ամբողջ  հայկական ներկայության վերացման վերաբերյալ արձանագրված դեպքերի կան, վերացնում են հայկակն մշակույթը...

1/3671
bottom of page