2018-ից առ այսօր ԵԽԽՎ-ն առաջին անգամ արձանագրեց, որ Հայաստանում ընտրական գործընթացը մեծ խախտումներով է անցել. Հարությունյան
Sep 28
1 min read

Ողջունելի է, որ 2018-ից առ այսօր առաջին անգամ եվրոպական մեծ կարևորություն ներկայացնող կառույցն ի վերջո արձանագրեց, որ Հայաստանում նախընտրական և ընտրական գործընթացն իրականացվել է մեծ խախտումներով, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Հարություն Հարությունյանը՝ անդրադառնալով Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալ ԵԽԽՎ զեկույցին։
«Սա առաջընթաց է, քանի որ 2018-ից առ այսօր Եվրոպան, ընդհանուր առմամբ, դրական է գնահատել Հայաստանում տեղի ունեցած ընտրությունների ընթացքը, իսկ այժմ ամբողջությամբ հակառակ պատկեր արձանագրեց»,-ասաց պատգամավորը։
Նա նշեց, թե ակնհայտ է, որ ընդդիմադիր թիվ մեկ ուժ հանդիսացող «Ուժեղ Հայաստան» դաշինքի կողմից արձանագրված բոլոր ընթացիկ խախտումներն արժանացել են ԵԽԽՎ գնահատանքին։




















