top of page

Պուտինն անձամբ է վերահսկում այդ հարցերը. Պեսկով

  • Writer: Lilit
    Lilit
  • Nov 14, 2024
  • 1 min read

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անձամբ է վերահսկում ուկրաինական հակամարտության վերաբերյալ որոշումների հետ կապված հարցերը, Կրեմլում չեն նախատեսում դրա համար առանձին պաշտոն սահմանել:


Այս մասին հայտարարել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ» Նովոստին:


«Ընթանում է հատուկ ռազմական գործողություն, Պուտինը գերագույն գլխավոր հրամանատարն է և նա է այդ ուղղությունը անձամբ վերահսկում:


Ինչ-որ հատուկ բանագնացներ մենք չունենք»,-ասել է նա լրագրողներին՝ պատասխանելով համապատասխան հարցին, թե արդյոք Կրեմլը մտադիր է հատուկ բանագնացի պաշտոն սահմանել ուկրաինական հակամարտության շուրջ բանակցությունների համար:

1/3150
bottom of page