top of page

«Ժողովուրդ». «Կոռուպցիայի դեմ պայքարի հարցում տեղաշարժ չկա». հակակոռուպցիոն մարմնի զեկույց

  • Writer: Lilit
    Lilit
  • Feb 14
  • 1 min read

ree

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն մարմինը 2024 թվականի զեկույցում գրել է, որ կոռուպցիայի ընկալման սանդղակում Հայաստանի կոռուպցիայի ընկալման համաթիվը մնում է նույնը՝ 47: Ոչ մի տեղաշարժ չկա: Այսինքն՝ կոռուպցիայի դեմ պայքարի գործում ոչ մի քայլ առաջ չենք գնացել:

Տեղեկացնենք, որ 0-ն, ըստ «Թրանսփարենսիի», բացարձակապես կոռումպացվածն է, իսկ 100-ը՝ բացարձակապես մաքուր սանդղակը, իսկ եթե արդեն 2 տարի նույն թիվն է ֆիքսում այս անկախ մարմինը, նշանակում է, որ կոռուպցիայի դեմ պայքարում Փաշինյանի իշխանությունը 0 արդյունք է տվել:

Սա այն դեպքում, երբ Արեւմտյան տարաբնույթ դրամաշնորհային ծրագրեր են իրականացվել, երբ հակակոռուպցիոն տարբեր մարմիններ են հիմնվել՝ այդ թվում եւ առանձին դատարան, բայց, միեւնույնն է, կոռուպցիայի դեմ պայքարում հեղինակավոր «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» կառույցը արձանագրել է անարդյունք աշխատանք. ոչ մի տեղաշարժ չկա»:

1/2950
bottom of page