top of page

Տեր Հակոբին տեղափոխել են Երևան՝ Այրվածքաբանության կենտրոն․ Նոր մանրամասներ Մարտունիում եկեղեցու հարևանությամբ տեղի ունեցած պայթյունից

  • Writer: Lilit
    Lilit
  • Feb 15
  • 1 min read

ree

Մարտունիում եկեղեցու հարևանությամբ տեղի ունեցած պայթյունից տուժած քահանայի կյանքին վտանգ չի սպառնում, «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել են Մարտունու բժշկական կենտրոնից։

Հոգևորականը վնասվածքներ է ստացել ստորին և վերին վերջույթների, ինչպես նաև դեմքի շրջանում։ Մարտունու բուժկենտրոնում նրան առաջին օգնություն է ցուցաբերվել, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԲԿ-ում այրվածքաբան չկա, նեղ մասնագիտական օգնության համար նրան տեղափոխել են Երևան՝ «Այրվածքաբանության ազգային կենտրոն»։

Հիշեցնենք` այսօր ժամը 14։00–ի սահմաններում պայթյուն է տեղի ունեցել Մարտունու Սուրբ Աստվածածին եկեղեցուն կից հովվատանը։ Պայթյունի հետևանքով եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հակոբ քահանա Բարսեղյանը վնասվածքներ էր ստացել և տեղափոխվել «Մարտունի» բժշկական կենտրոն։

 Վնասվել են հովվատան մուտքի դուռը, պատուհանի ապակին։ Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

1/2950
bottom of page