top of page

«Հայությունը պետք է բողոքի ձայն բարձրացնի»․ «Ազատության» հրապարակում հացադուլի 3-րդ օրն է՝ ի աջակցություն գերիների

  • Writer: Lilit
    Lilit
  • Mar 3
  • 1 min read
ree

«Ազատության» հրապարակում արդեն երրորդ օրն է՝ հացադուլ են հայտարարել  «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը, նաև Վարդան Ավագյանը և Վարազդատ Ալավերդյանը:

Նրանց խնդրանքն է Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանին՝ դուրս գալ հացադուլից՝ պայքարը շարունակելու նպատակով։ Թե ինչպես իրենց ձայնը կհասնի Վարդանյանին, դեռևս հացադուլավորները պատկերացում չունեն։

«Սրանով նաև մենք փորձում ենք ուշադրություն հրավիրել անարդարության վրա, մեր աջակցությունը հայտնենք մեր բոլոր գերիներին»,-ասել է Վարազդատ Ալավերդյանը։

Վարազդատ Ալավերդյանը նշել է, որ հացադուլն անժամկետ է և կախված է արձագանքից։ Ըստ նրա՝ իրենց քայլին պետք է միանա համայն հայությունը և բողոքի ձայն բարձրացնի։Հիշեցնենք, որ արդեն 15-րդ օրն է՝ Ռուբեն Վարդանյանը հացադուլի մեջ։ 

1/2949
bottom of page