Ղազախստանը պատրաստ է ամսական 20 000 տոննա ցորեն մատակարարել Հայաստան
- Lilit

- 1 hour ago
- 1 min read

Ղազախստանը պատրաստ է ամսական 15-20 հազար տոննա պարենային հացահատիկ մատակարարել Հայաստան։ Այս մասին հայտարարություն է տարածել Ղազախստանի գյուղատնտեսության նախարարությունը։
Նշվում է, որ «Պրոդկորպորացիան»՝ ղազախական գերատեսչության ստորաբաժանումը, բանակցում է հայ գործընկերների հետ, որոնք շահագրգռված են ղազախական ցորենի կայուն մատակարարումներով։ Հեռանկարում Երևան ուղակվող հացահատիկի բեռնաթափման ծավալները կարող են ավելանալ։
Հիշեցնենք` շուրջ 35 տարվա դադարից հետո առաջին անգամ նոյեմբերի 6-ին Ադրբեջանի տարածքով 1000 տոննա ռուսական ցորեն հասավ Հայաստան։
Նոյեմբերի 7-ի լույս 8-ի գիշերը Ադրբեջանի տարանցիկ ճանապարհով Հայաստան հասավ նաև ղազախական ցորենը։




















