top of page

ՉԼ․ «Ինտեր»-ը դժվարություններ չունեցավ «Ֆեյենորդ»-ի հետ խաղում

  • Writer: Lilit
    Lilit
  • Mar 6
  • 1 min read

Չեմպիոնների լիգայի 2024/2025թթ․ խաղարկության փլեյ-օֆֆ փուլի 1/8 եզրափակչի առաջին խաղում Միլանի «Ինտերը» Ռոտերդամում հյուրընկալվեց հոլանդական «Ֆեյենորդին»։

Հանդիպումն ավարտվեց Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմի հաղթանակով։ «Ներաձուրիները» 2 անպատասխան գնդակ ուղարկեցին տանտերերի դարպասը։

Հաշիվը բացվեց 38-րդ րոպեին Մարկուս Թյուրամի շնորհիվ։ 50-րդ րոպեին Լաուտարո Մարտինեսը խփեց երկրորդ գոլը։

65-րդ րոպեին հաշիվը կարող էր դառնալ խոշոր, սակայն Պյոտր Զելինսկին չկարողացավ անվրեպ իրացնել նշանակված 11 մետրանոցը։ Հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մնաց պահեստայինների նստարանին։

Մրցող թիմերի միջև կայանալիք պատասխան հանդիպումը մարտի 11-ին։

1/2505
bottom of page