top of page

Շնորհակալություն եմ հայտնում ձեզ Փաշինյանի հետ համատեղ նամակի համար. Թրամփի նամակը՝ Ալիևին

  • Writer: Lilit
    Lilit
  • Dec 6
  • 1 min read
ree

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ալիևին նամակ է ուղարկել, հաղորդել են ադրբեջանական ԶԼՄ-ները: Նամակում մասնավորապես նշված է.


«Հարգելի´ պարոն նախագահ,



Շնորհակալություն եմ հայտնում վարչապետ Փաշինյանի հետ համատեղ նամակի համար, որով ինձ առաջադրում եք Նոբելյան խաղաղության մրցանակի: Ես խորը երախտագիտություն եմ հայտնում այս հեղինակավոր մրցանակի համար, որը մեզ ոգեշնչում է շարունակել մեր կարևոր առաքելությունը:



Որպես Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ՝ ես շարունակում եմ հանձնառու լինել աշխարհում հակամարտությունների դադարեցմանը և բոլոր մարդկանց համար խաղաղության ու բարգավաճման ապահովմանը: Ձեր շարունակական գործընկերության շնորհիվ մենք կհասնենք անհնարինին:



Կրկին շնորհակալություն եմ հայտնում ձեր շարունակական աջակցության համար»:

1/3038
bottom of page