top of page

Հակակոռուպցիոն կոմիտեն ոստիկանության 9 աշխատակցի է ձերբակալել

  • Writer: Lilit
    Lilit
  • 2 days ago
  • 1 min read

Հակակոռուպցիոն կոմիտեն հատուկ միջոցառում է իրականացրել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Վաղարշապատի բաժնում, որի արդյունքում ձերբակալվել է 9 ոստիկան:

ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը զրույցում ասաց, որ ՆԳՆ-ն հաղորդում է ուղարկել Հակակոռուպցիոն կոմիտե ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում ձեռք բերված տեղեկությունների հիման վրա։

Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնեցին, որ ոստիկանները ձերբակալվել են հանցագործության դեպք թաքցնելու և այդ կապակցությամբ պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանքներով։ 

Կոմիտեից հայտնեցին նաև, որ միջոցառումն իրականացվել է իրենց մոտ քննվող քրեական վարույթի շրջանակում։

Նախաքննության շահերից ելնելով` այլ մանրամասներ չեն հայտնում։

1/2505
bottom of page