top of page

Վաղը կհանդիպեն Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները

  • Jul 29, 2024
  • 1 min read

Վաղը կհանդիպեն Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները՝ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը:

Թուրք լրագրող Սենա Ալքանը հայտնել է, որ հանդիպումը առավոտյան կմեկնարկի հայկական կողմում, ապա կշարունակվի թուրքական կողմում:

Սա Հայաստանի ու Թուրքիայի ներկայացուցիչների բանակցությունների հինգերորդ փուլն է:

ՀՀ ԱԳՆ-ից այս մասով դեռ հայտարարություն չկա:

Հիշեցնենք` Ռուբինյան-Քըլըչ հանդիպումը նախատեսված էր հուլիսի 3-ին, սակայն թուրքական կողմը հրաժարվել էր հանդիպումից։

1/3479
bottom of page