top of page

Արագածոտնում տուֆով բարձված ԶԻԼ-ը կողաշրջվել է

  • Writer: Lilit
    Lilit
  • Nov 17, 2024
  • 1 min read

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում. ժամը 10։30-ի սահմանում Պարտիզակ գյուղի խաչմերուկում տուֆ քարով բարձված ԶԻԼ մակնիշի բեռնատարը, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում, ինչի հետևանքով քարերը թափվել են։



Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան։



Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը։

1/3150
bottom of page