top of page

Նախաձեռնվել է անվանափոխել Երևանի Լենինգրադյան փողոցը․ Խաչատրյան

  • Writer: Lilit
    Lilit
  • Jul 26
  • 1 min read
ree

Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էկատարել, որտեղ և անդրադարձել է Երևանի Լենինգրադյան փողոցի անվանափոխման հարցին։ 


«Երևանի Լենինգրադյան փողոցի անվանափոխման հարցը տարիներ շարունակ քննարկվում է։ Այսօր «Հանրապետություն» խմբակցությունը նախաձեռնել է այն անվանափոխել ՄԵԾ ՀԱՅԻ, ՄԵԾ ԲԱՐԵՐԱՐԻ, ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍ ՔԸՐՔ ՔԸՐՔՈՐՅԱՆԻ անունով։


Քըրք Քըրքորյանը իր ամբողջ կյանքի ընթացքում անչափ շռայլ ու հետևողական բարեգործական գործունեություն է ծավալել՝ օգնելով իր պատմական հայրենիքին՝ Հայաստանին։


Քանի որ այս փողոցը տարիներ շարունակ եղել է քննարկումների կենտրոնում և իր դիրքով ու նշանակությամբ բացառիկ տեղ ունի Երևանում, մենք որոշել ենք՝ բացի «Ակտիվ քաղաքացի» հարթակում անցկացվող հանրային քննարկումից, հանդիպել նաև փողոցի բնակիչներին։ Անհրաժեշտության դեպքում հանդես կգանք ասուլիսով՝ ներկայացնելով նախաձեռնության մանրամասները և պատասխանելով բոլոր հարցերին։


Ժամանակն է, որ Երևանը հպարտությամբ կրի նաև Քըրք Քըրքորյանի անունը»։

1/2944
bottom of page