50 հոգանոց խմբեր կազմեք. Նիկոլ Փաշինյանը պատրաստ է ՀՀ քաղաքացիներին ցույց տալ վերջին տարիներին ձեռք բերած սպառազինությունը և տեխնիկան
- Lilit

- 2h
- 1 min read

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է ՀՀ քաղաքացիներին ցույց տալ վերջին տարիներին ձեռք բերած սպառազինությունը և տեխնիկան։
«Մտածեցի մեր քաղաքացիները կնեղվեն, որ ՏՊԼ–ին, ՔՌ–ին եւ ՍՍ–ին առաջարկում եմ ցույց տալ վերջին տարիներին մեր ձեռք բերած սպառազինությունը եւ տեխնիկան, ինժեներական նորարարությունները, իսկ քաղաքացիներին չեմ առաջարկում։
Համաձայն եմ, արդար չի։
Հետեւաբար՝ ՀՀ քաղաքացիների ցանկացած 50 հոգանոց խմբի (խմբերի), ով կհամաձայնվի կոնֆիդենցիալության պայմանների պահպանմանը, պատրաստ ենք ցույց տալ վերջին տարիներին մեր ձեռք բերած սպառազինությունը եւ տեխնիկան, ներկայացնել ինժեներական նորարարությունները։
Ի՞նչ է պետք անել նման ձեւաչափով ցուցադրությանը մասնակցելու համար․
1․ Կազմել մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիների ցուցակ՝ անձնագրային տվյալներով եւ ուղարկել realarmenia@gov.am էլ․ փոստի հասցեին։
2․ Նշել խմբի պատասխանատուին, ով կապի մեջ կլինի կազմակերպչական հարցերի ճշգրտման համար։
3․ Ցուցադրության օրը նշանակվելու է Կառավարության ներկայացուցչի կողմից։
Ցուցադրությունը կկազմակերպվի պատշաճ ցուցակի ձեւավորումից եւ նշված էլ․ փոստի հասցեով ուղարկելուց հետո մեկ ամսվա ընթացքում»,- Facebook-ում գրել է նա։
Այս ամենը, ի դեպ, նա որոշել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը դիտելուց հետո։




















