top of page

Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, մեր ծայրերից մեկը Սոմալիում է, մյուսը՝ Ադրբեջանում. ՊՆ ղեկավար

  • May 3, 2024
  • 1 min read

Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, նրա ազդեցության գոտին ու շահերը դուրս են գալիս սեփական սահմաններից. այս մասին, TRT-ի փոխանցմամբ, հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը:



«Թուրքիան մի երկիր է, որն այլևս չի տեղավորվում իր սահմաններում: Մեր ծայրերից մեկը Սոմալիում է, մյուսը՝ Ադրբեջանում»,- ասել է նա։



Նա վստահեցրել է, որ Թուրքիան մտադիր է հնարավորություններ ստեղծել եղբայրական ժողովուրդների համար։



«Մենք պետք է բոլոր պայմանները ստեղծենք մեր եղբայրների հետ շփման համար»,- ասել է նա։

1/3479
bottom of page