top of page

Ես ամեն օր դժգոհ էի ՊՍԺ-ում․ Մեսսին անկեղծացել է

  • Writer: Lilit
    Lilit
  • Mar 1
  • 1 min read

Արգենտինայի հավաքականի և «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին հայտարարել է, որ դժգոհ է եղել  ՊՍԺ-ում ֆրանսիական ակումբի կազմում իր ողջ ընթացքում:

«Ես դժգոհ էի ամեն օր՝ մարզումների ժամանակ և խաղերի ժամանակ։ Ես դժվարությամբ էի հարմարվում այդ ամենին։ Ես անմիջապես համաձայնեցի տեղափոխվել «Ինտեր Մայամի», քանի որ այն երիտասարդ ակումբ է, որը շարունակում է զարգանալ,- Մեսսիի խոսքերն է մեջբերում BBC-ն։

Մեսսին փարիզյան գրանդի կազմում հանդես է եկել 2021-2023 թվականներին։ Փարիզցիների կազմում հարձակվողը երկու անգամ դարձել է Ֆրանսիայի չեմպիոն և նվաճել Ֆրանսիայի Սուպերգավաթը։

1/2505
bottom of page