top of page

«Բարսելոնան» հաղթեց «Ռեալին» Իսպանիայի կանանց գավաթում

  • Writer: Lilit
    Lilit
  • Mar 7
  • 1 min read

Կանանց Իսպանիայի գավաթի խաղարկության առաջին խաղում «Բարսելոնան» ընդունել է «Ռեալին»  և 5:0 հաշվով ջախջախիչ հաղթանակ է տարել:

Հեթ-տրիկի հեղինակ է դարձել «Բլաուգրանայի» հարձակվող Եվա Պայորը, իսկ Սալմա Պարալուելոն դուբլ է ձևակերպել:

«Բարսելոնա»-«Ռեալ» պատասխան հանդիպումը կկայանա մարտի 12-ին։

«Բարսելոնան» կանանց Իսպանիայի գավաթի գործող գավաթակիրներն են: Նախորդ խաղարկության եզրափակչում «Բարսելոնան» հանդիպել է «Ռեալ Սոսյեդադին և 8։0 հաշվով ջախջախել մրցակցին:

Կատալոնացիները նաև ռեկորդակիր են այս մրցաշարում՝ հաղթանակների քանակով. թիմը 10 անգամ է նվաճել Իսպանիայի գավաթը։

1/2505
bottom of page