Բրազիլիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը ավարտել է մարզչական կարիերան
- Lilit
- Apr 26
- 1 min read
Բրազիլիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Տիտեն առողջական խնդիրների պատճառով ավարտել է մարզչական կարիերան։ Նա հայտարարել է, որ որոշել է դադար վերցնել՝ հոգալու ֆիզիկական ու հոգեկան առողջության մասին։
«Ես հասկանում եմ, որ որոշակի ժամանակներում պետք է ընդունել, որ ես որպես մարդ կարող եմ խոցելի լինել, և դա ընդունելն ինձ միանշանակ ավելի ուժեղ կդարձնի։
Ես կիրք ունեմ այն ամենում, ինչ անում եմ և կշարունակեմ կրքոտ լինել դրանով, բայց ընտանիքիս հետ խոսելուց հետո ես որոշեցի, որ ամենալավ բանը, որ կարող եմ անել հիմա, կարիերաս ընդմիջելն է, որպեսզի հոգ տանեմ իմ մասին այնքան ժամանակ, որքան դա կպահանջվի:
Ինչպես արդեն հայտնի է դարձել, «Կորինտիանսի» հետ բանակցությունները շարունակվում էին, սակայն դրանք ստիպված էին դադարեցվել դժվարին, բայց անհրաժեշտ որոշման պատճառով»,- ասվում է Տիտեի հայտարարության մեջ: