Իսրայելի գործողությունն Իրանի դեմ կտևի շաբաթներ. #CNN
- Lilit

- Jun 15
- 1 min read

Իսրայելի կողմից Իրանի դեմ գործողությունը կտևի «շաբաթներ, այլ ոչ թե օրեր»։ Այն իրականացվում է Միացյալ Նահանգների լուռ համաձայնությամբ, հաղորդում է CNN-ը՝ հղում կատարելով ամերիկացի և իսրայելցի պաշտոնյաներին։
Իսրայելական աղբյուրի համաձայն՝ Թրամփի վարչակազմը մասնավոր զրույցներում գործողության ժամկետների վերաբերյալ առարկություն չի ունեցել։
ԱՄՆ պաշտոնյան ասել է, որ Սպիտակ տունը տեղյակ է եղել Իսրայելի ծրագրերին և լուռ աջակցել է դրանց։




















