top of page

Վանաձորում պարեկները հատուկ պահպանվող տարածք են տեղափոխել ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանի որդու «Mercedes»-ը․ նա զրկված է եղել ավտոմեքենա վարելու իրավունքից

  • Writer: Lilit
    Lilit
  • Sep 8
  • 1 min read

ree

Shamshyan.com-ի տեղեկություններով օրեր առաջ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ոստիկանության Լոռու մարզի գումարտակի պարեկների կողմից ՊԾ Լոռու մարզի գումարտակի պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել «Mercedes» մակնիշի ավտոմեքենա։



Պարեկները Վանաձորում կանգնեցրել են նշված «Mercedes»-ը և տեղում պարզվել է, որ վարորդը զրկված է եղել ավտոմեքենա վարելու իրավունքից, ինչից հետո ավտոմեքենան տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք, իսկ վարորդը տեղափոխվել է ոստիկանության Վանաձոր քաղաքի բաժիններից մեկը։



Դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվել և վարորդի հետ ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։



Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը եղել է հայկական ֆուտբոլի լեգենդ Խորեն Հովհաննիսյանի որդին՝ Ժորա Հովհաննիսյանը։

1/2950
bottom of page