top of page

«Նիկոլ Փաշինյանը հատուկ թուլություն ունի կարգալույծների հանդեպ»․ Ռուբեն Մխիթարյան

  • Writer: Lilit
    Lilit
  • Oct 26
  • 1 min read

ree

«Նիկոլ Փաշինյանը կանգ չի առնելու Եկեղեցու դեմ իր արշավում, գնալու է մինչև վերջ, որովհետև այդ մինչև վերջն է որոշելու իր ապագան»,- «Իմնեմնիմի» պոդքասթի եթերում ասել է պրոդյուսեր, հանրային գործիչ, Գյումրու ավագանու անդամ Ռուբեն Մխիթարյանը՝ ներկայացնելով այն կանխատեսելի սցենարը, որով Փաշինյանը առաջնորդվելու է Հովհաննավանքում՝ իր նպատակներին հասնելու համար։

«Եթե չստանալ Կաթողիկոսի հրաժարականը, եթե չստանալ մեծագույն ընդվզում եկեղեցականների շրջանում, ինչն ուզում է նա տեսնել,  ապա գոնե ստեղծել «սեփական Էջմիածինը»․ սա է փորձելու նա անել Հովհաննավանքում։ 

Գնալու են, ասեն՝ մենք ընդունում ենք այս կարգալույծ եղած մարդուն (Ստեփան Ասատրյանին-խմբ․) ու այնտեղ հռչակելու են «նոր Էջմիածին»։ Ասելու են՝ Էջմիածինն այլևս այստեղ է։ Ուզու՞մ եք ձեր երեխաներին կնքել՝ էստեղ ստուգված կարգալույծ կա, եկեք, ձեր երեխաներին էստեղ կնքեք»,- Փաշինյանի ու թիմակիցների քայլերը կանխատեսելով՝ ասել է Ռուբեն Մխիթարյանն ու նկատել՝  ի դեպ, հատուկ թուլություն ունի Փաշինյանը կարգալույծների հանդեպ․

«Իր շարքերին նայեք․ Գևորգ Պապոյան՝ «կարգալույծ եղած» ՀՀԿ-ական, Սերգեյ Բագրատյան՝ «կարգալույծ եղած» ԲՀԿ-ական, Վահագն Խաչատուրյան՝ «կարգալույծ եղած» Կոնգրեսական, Հովիկ Աղազարյան՝ «կարգալույծ եղած» ՀՅԴ-ական, Հայկ Կոնջորյան՝ «կարգալույծ եղած» ԼՀԿ-ական ․․․ Էս մարդը յուրահատուկ թուլություն ունի կարգալույծ եղածների հանդեպ ․․․  Նրանց նախարարներին նայեք, նրանց վարչության պետերին նայեք, բոլորը ինչ-որ մի տեղից «կարգալույծ եղածներ» են։ Այսինքն, էս մարդը էն գծի մեջ է աշխատում, որ դե, կարելի է էսպես․․․»։

1/2940
bottom of page