top of page

Ադրբեջանի պետական AzTV հեռուստաալիքը մոնտաժել է Վենսի կատակը Ադրբեջանի առաջին տիկնոջ և փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի մասին

  • 3 hours ago
  • 1 min read


Ադրբեջանի պետական AzTV հեռուստաալիքը մոնտաժել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի կատակը Ադրբեջանի առաջին տիկնոջ և փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի մասին։ Այս մասին գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:



«AzTV-ն Վենսի մեկնաբանությունները անգլերենից թարգմանել է որպես. «Ես գիտեմ, որ առաջին փոխնախագահը նախագահի կինն է, և մենք ուրախ ենք, որ մեր ամուսինների միջև այս հարաբերությունները շարունակվում են»։



Փաստորեն հեգնանքը հասկացել են, ու դա իրենց դուր չի եկել, այն աստիճան, որ մոնտաժել են խոսքը:

«Որքան հասկացա՝ Ադրբեջանում փոխնախագահը նաև նախագահի կինն է, հույս ունեմ դա երկրորդ տիկնոջը մտքեր չի հուշի․․․»,- կատակել է Վենսը Ալիևի հետ համատեղ ասուլիսի ժամանակ»,-գրել է նա:

1/3162
bottom of page