top of page

Ով-ով, բայց ՔՊ-ականները նվազագույնը բարոյական իրավունք չունեն ուրիշներին մեղադրելու Սահմանադրությունը փոփոխելու մտադրության մեջ. Ամրամ Մակինյան

  • 3 hours ago
  • 1 min read


Փաստաբան Ամրամ Մակինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«ՔՊ-ականները գրառումներ են անում և քննադատում՝ պնդելով, թե Սամվել Կարապետյանի աջակիցները ցանկանում են փոխել ՀՀ Սահմանադրությունը մեկ անձի՝ Սամվել Կարապետյանի պաշտոնավարման համար։ Լու՞րջ։

Դուք չէի՞ք, որ 2020 թվականին բացառապես Հրայր Թովմասյանին Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնից ազատելու նպատակով սահմանադրական փոփոխություններ նախաձեռնեցիք։

Ընդ որում՝ փոփոխությունները իրականացվեցին մեկ օրում, ըստ էության, ուղղված լինելով մեկ անձի պաշտոնավարումը դադարեցնելուն։

Ավելին, այդ քայլին գնացիք այն ժամանակ, երբ ակնհայտ դարձավ, որ նրա նկատմամբ իրականացվող քաղաքական գործընթացներն արդյունք չեն տալիս։

Ուստի, ով-ով, բայց ՔՊ-ականները նվազագույնը բարոյական իրավունք չունեն ուրիշներին մեղադրելու Սահմանադրությունը փոփոխելու մտադրության մեջ»։

1/3161
bottom of page