top of page

Երևանի Չարենցի փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

  • Writer: Lilit
    Lilit
  • Dec 12, 2025
  • 1 min read

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. դեկտեմբերի 15-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Մասնավորապես՝ Չարենցի փողոցում՝ Չարենցի փողոցից դեպի Հերացու փողոց (նախկին ճոպանուղու հատված) աջ շրջադարձը կթույլատրվի երկու երթևեկելի գոտիներից, ինչպես նաև Չարենցի փողոց հ.1Բ շենքից դեպի Հերացու փողոց ուղղությամբ կարգելվի մեքենաների կանգառը:

1/3150
bottom of page