top of page

ՀՀ իշխանության` անվտանգության ուղղությամբ միջոցառումների ճնշող մեծամասնությունն արդի ժամանակների իրողությունների հետ առնչություն չունի

  • Mar 4
  • 1 min read


Տարածաշրջանային նոր պայթյունը, որն ընթանում է Հայաստանի անմիջական հարևանությամբ, սպառնալիքների, ռիսկերի, անորոշությունների համախմբում է, համոզված է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։



«Սակայն մեկ այլ հարցում եմ ուզում ուշադրություն կենտրոնացնել:



ՌԴ-Ուկրաինա պատերազմ, նախորդ և այս տարի Իրանի դեմ պատերազմական գործողություններ. ի՞նչ զսպման մեխանիզմներ են գործում, կանխարգլման ի՞նչ պրակտիկա է «աշխատում», ի՞նչ զորատեսակներ են գործում և արդյունավետություն ապահովում:



Ճիշտ է` մասշտաբների խնդիր կա, սակայն պատերազմի վարման նոր մոտեցումները և մարտավարությունը, կիրառվող զորատեսակները համեմատելիության որոշակի հնարավորություն ստեղծում են նաև Հայաստանի համար` գնահատելու մեր շուրջ առկա սպառնալիքները` հասկանալու, թե ինչպիսի սպառնալիքներ ու ռիսկեր կարող են լինել և ինչպես պետք է դրանք նվազագույն կորուստներով հաղթահարել:



Հայաստանյան իշխանության` անվտանգության ուղղությամբ իրականացվող միջոցառումների ճնշող մեծամասնությունը արդի ժամանակների իրողությունների հետ առնչություն չունի:



Կա որոշակի ծախսվող գումար, սակայն դրա արդյունավետությունն ու իրադրությանը համահունչ լինելը, մեղմ ասած, խիստ կասկածելի է», - գրել է նա:

1/3479
bottom of page