«Եթե դա մեր գործերի ընթացքին կնպաստի». հեղեղումների հետևանքով կարող է արտակարգ դրություն հայտարարվել
- Lilit

- May 27, 2024
- 1 min read

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ առավոտյան անցկացվել է Լոռու և Տավուշի մարզերում արտակարգ իրավիճակի կառավարման օպերատիվ շտաբի հեռավար նիստ:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը խնդրել է դիտարկել՝ արտակարգ դրություն պե՞տք է հայտարարել, թե՞ ոչ:
«Արտակարգ դրության ռեժիմում որոշակի կարգավորումներ կան»,- ասել է նա։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշել է, որ Արդարադատության նախարարությունն ու վարչապետի աշխատակազմն այդ հարցով եզրակացություն կտան:
«Եթե դա մեր գործերի ընթացքին կնպաստի, կարծում եմ, որ մեծ խնդիր չէ նման որոշում կայացնելը, բայց՝ համապատասխան հիմնավորումներով»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:




















