top of page

Ռուսաստանը նոր դեսպան կնշանակի ԱՄՆ-ում․ Միացյալ Նահանգները Լին Թրեյսիին հետ կկանչի՞

  • Writer: Lilit
    Lilit
  • Nov 7, 2024
  • 1 min read

Շուտով հայտնի կդառնա, թե ով է լինելու ԱՄՆ-ում Ռուսաստանի նոր դեսպանը, նրա թեկնածությունը  գրանցվում է։ Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Ընթացակարգերը շուտով կավարտվեն, ինչի մասին հավելյալ տեղյակ կպահվի»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Լավրովը՝ հավելելով, որ Մոսկվան այս հարցում խոչընդոտներ չի ստեղծի։

«Մենք ելնում ենք նրանից, որ ԱՄՆ հանրապետական վարչակազմն էլ շահագրգռված կլինի նոր դեսպան նշանակել Ռուսաստանում»,- ասել է Լավրովը։

Այժմ ՌԴ-ում ԱՄՆ դեսպանը Լինն Թրեյսին է, ով մինչ այդ ԱՄՆ դեսպանն էր Հայաստանում։

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով Անատոլի Անտոնովը հետ էր կանչվել ԱՄՆ-ում ՌԴ դեսպանի պաշտոնից ու վերադարձել էր Մոսկվա։

1/3150
bottom of page