Խոշոր վթար՝ Թուրքիայում․ կան տասնյակ տուժածներ և զոհ
- Lilit

- Nov 18, 2024
- 1 min read

Թուրքիայի Էսքիշեհիր նահանգում ավտոբուս է շրջվել, մեկ ուղևոր մահացել է, 30-ը՝ վիրավորվել։ Այս մասին գրում են թուրքական լրատվամիջոցները։
Նշվում է, որ մեքենան դուրս է եկել ճանապարհից և շրջվել: Դեպքի վայր են ուղարկվել ոստիկանական մեծաթիվ ուժեր և բժշկական ծառայություններ:
Տուժածներին արդեն տեղափոխել են մոտակա հիվանդանոցներ։ Ընդհանուր առմամբ, ավտոբուսում եղել է 44 մարդ, այդ թվում՝ վարորդն ու օգնականը։




















