top of page

Արարատի մարզում նոր արագաչափ է տեղադրվել

  • Writer: Lilit
    Lilit
  • Nov 20, 2024
  • 1 min read

Հաշվի առնելով սահմանված երթևեկության առավելագույն արագության պահպանման նկատմամբ լուսանկարահանող տեխնիկական միջոցներով վերահսկողության բացակայությունը մեծ թվով վարորդների համար նպաստավոր պայմաններ է ստեղծում երթևեկության առավելագույն արագության գերազանցման համար՝ նպաստելով վթարային իրադրության առաջացմանը, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի կարգով, այլ վայրից տեղափոխվել և Արարատի մարզի Վեդի համայնքի Նոր Կյանք բնակավայրի Արարատյան փողոցի թիվ 18 հասցեի հարակից ճանապարհահատվածում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է։

Լուսանկարահանող տեխնիկական միջոցը գործարկվելու է նոյեմբերի 25-ից: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՆԳՆ-ն:

«Համայնքային ոստիկանության գլխավոր վարչությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները»,- ասված է հաղորդագրության մեջ:


1/3150
bottom of page