top of page

«Ժողովուրդ». Այս օրենսդիր-գործադիր ընտանիքի ապագան անամպ է, նրանք հեղափոխությունից հետո նվիրատվություններ են ստանում

  • Writer: Lilit
    Lilit
  • Nov 26, 2024
  • 1 min read
ree

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը ևս ձեռքբերումներով է ավարտում յուրաքանչյուր տարին։

«Ժողովուրդ» օրաթերթը բաց աղբյուրներից պարզեց, որ նախ՝ նրա ամուսինը՝ Դավիթ Կարապետյանը, երեք տարում ԱԺ շարքային աշխատակցից դարձավ ԱԳՆ գլխավոր քարտուղար, ապա՝ Գրիգորյանը 2020 թվականին Կենտրոն համայնքում ստացավ ավտոտնակ և հողամաս որպես նվեր («նախկինների» օրոք դա դատապարտելի էր հեղափոխականների կարծիքով)։

Օբյեկտիվության նշույլներ ցուցաբերող Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին թերևս պետք է հետաքրքրի այս տարօրինակ զուգադիպություններ պարունակող նվերների ծագումը»:

1/2948
bottom of page