top of page

Ժաննա Անդրեասյանը որոշել է լուծարել 1997 թվականից գործող «Կրթություն» թերթը

  • Writer: Lilit
    Lilit
  • Feb 6
  • 1 min read

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն առաջարկում է լուծարել «Կրթություն» թերթը։ Որոշման համապատասխան նախագիծն ընդգրկված է կառավարության այսօրվա նիստի չզեկուցվող հարցերի շարքում։ Համաձայն նախագծի՝ առաջարկվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել «Կրթություն» թերթի խմբագրություն փակ բաժնետիրական ընկերությունը (գտնվելու վայրը՝ քաղ. Երևան, Խորենացու փողոց 13): 

Որպես հիմնավորում բերված է այն, որ ժամանակակից դարաշրջանում մարդիկ ավելի հաճախ օգտվում են համացանցից, քանի որ այն բազմաթիվ առավելություններ ունի՝ համեմատած ավանդական թերթերի հետ: Ուստի, արագ հասանելիությունը, հեշտ որոնումն ու լուրերի տարածումը, բազմազանությունը, ֆինանսական միջոցների խնայողությունը, թերթի ընթերցողների նվազումը նպաստում են նրան, որ թերթերն աստիճանաբար կորցնում են իրենց արդիականությունը:

Կարճ ասած՝ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներով ու նախաձեռնություններով:

Նշենք․ որ «Կրթություն» թերթը ստեղծվել է 1997 թվականին։

1/2505
bottom of page