top of page

Ի՞նչ ծառայություններ են նախընտրել Viva-ի բաժանորդներն Ամանորին

  • Writer: Lilit
    Lilit
  • Feb 10
  • 2 min read

Ինտերնետի ակտիվության համաշխարհային աճի միտումին համընթաց՝ Viva-ի բաժանորդներն օրեցոր ավելի շատ են նախընտրում տարատեսակ մեսինջերներ ու հավելվածներ, և այս առումով նույնպես՝ տոնական օրերը բացառություն չէին: Դրա հետ մեկտեղ՝ Viva-ի շատ բաժանորդներ դեռևս շարունակում են շփվել հեռախոսով, զանգահարել հարազատներին, ընկերներին և գործընկերներին՝ հատկապես ամանորյա տոներին։ Այս տարի ևս կատարված զանգերի քանակը նախորդ համեմատ մնացել է գրեթե անփոփոխ:

Ստորև ներկայացված են տվյալներ, որոնք ցույց են տալիս 2024 թ․ դեկտեմբերի 31-ին (մինչև կեսգիշեր) և 2025 թ. հունվարի 1-ին կատարված զանգերի ու սպառած ինտերնետ թրաֆիկի ծավալներն ու համեմատությունը նախորդ տարվա նույն ժամանահատվածի հետ, ինպես նաև՝ բաժանորդների նախասիրություններն ու հիմնական միտումները:

Մեսինջերները՝ ըստ թրաֆիկի սպառմանտարվա

Մեսինջերների օգտագործումով պայմանավորված՝ ինտերնետ թրաֆիկի աճը կազմել է գրեթե 25%:

Ստորև ներկայացված են առաջատար մեսինջերները՝ ըստ ինտերնետի սպառման ծավալի.

  1. WhatsApp՝ Ամանորի գիշերը նախորդ տարվա համեմատ օգտագործումն աճել է 43%-ով

  2. Viber՝ զիջել է նախորդ տարվա առաջատար դիրքը

  3. Facebook Messenger - շարունակում է պահպանել երրորդ տեղը

  4. Snapchat՝ ցույց է տվել թրաֆիկի ռեկորդային 74% աճ

  5. Telegram - օգտատերերի բազան ավելացրել է 20%-ով

Վերջին երկուսը՝ Snapchat-ն ու Telegram-ը, դեռևս զիջում են առաջին եռյակին սպառման ծավալներով, սակայն ցուցաբերում են օգտատերերի թվի և թրաֆիկի աճի բարձր տեմպեր: 

Առավել շատ օգտագործված սոցիալական ցանցերը տոների ժամանակ

Ամանորյա տոների ընթացքում Viva-ի բաժանորդները սոցիալական ցանցերում ակտիվորեն կիսվում էին պահերով, շնորհավորանքներով և վառ հիշողություններով։ Առաջատարներն են.

  1. Instagram — ընտանեկան ընթրիքների և ամանորյա ճամփորդությունների լուսանկարներն ու պատմությունները՝ օգտատերերի էջերում:

  2. TikTok - մարտահրավերները, պարերը և զվարճալի տեսանյութերը դարձել են ամանորյա տրամադրության անբաժանելի մասը:

  3. Facebook — ավանդական շնորհավորանքներ, տարվա հետահայաց և ջերմ գրառումներ՝ ձեռքբերումների ու ապագայի պլանների մասին։

Սոցիալական ցանցերը շարունակում են մնալ հաղորդակցության կարևոր մաս՝ միավորելով Viva-ի բաժանորդների, անկախ հեռավորությունից:

Ո՞ր հավելվածներով են Viva-ի բաժանորդները դիտել թվային բովանդակություն տոնական օրերին.

Ամանորյա օրերը հիանալի ժամանակ են ֆիլմեր և սերիալներ դիտելու համար: Բաժանորդագրությամբ տեսաձայնային բովանդակություն առաջարկող ամենաօգտագործված հավելվածներում այս տարի նույնպես ունենք բաժանորդների նախընտրությունների փոփոխություն.  

1)     Հայկական Kinodaran-ը դարձել է նոր ֆավորիտ հայալեզու օրիգինալ կոնտենտի շնորհիվ:

2)     Kinopoisk-ն էլ իր հերթին շարունակում է մնալ ուժեղ մրցակից՝ առաջարկելով մեծաթիվ ֆիլմեր, սերիալներ և սեփական արտադրության բովանդակություն

Բացի դրանցից, Ամանորի օրերին դիտել են նաև Иви, Netflix, Apple TV+ հավելվածների բովանդակությունը։

Ամանորի նախաշեմին՝ 2024 թվականի դեկտեմբերի 31-ին և 2025-ի հունվարի 1-ին Viva-ի ցանցում բաժանորդները խոսել են շուրջ 70․8 մլն րոպե: Ընկերության ցանցը սպասարկել է ավելի քան 43,1 միլիոն զանգ: Նշված օրերին Viva-ի ցանցը սպասարկել է ավելի քան 7.4 մլն կարճ հաղորդագրություն: Ըստ էության՝ զանգերի ու կարճ հաղորդագրությունների քանակը գրեթե անփոփոխ է մնացել: 

1/2505
bottom of page