top of page

Ապրիլի 24-ին և 25-ին հնարավոր է լինեն էլեկտրոնային կառավարման համակարգերից օգտվելու որոշակի սահմանափակումներ․ ՊԵԿ

  • Writer: Lilit
    Lilit
  • Apr 16
  • 1 min read

 ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել․

«Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ վերջին օրերին ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգերից օգտվելու հնարավորությունները սահմանափակվել են՝ համակարգերի սպասարկման աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված: Համակարգերի աշխատանքն արդեն վերականգնվել է:

Կոմիտեն, միաժամանակ, հայտնում է, որ օրենսդրությամբ սահմանված վերջնաժամկետից հետո՝ ապրիլի 24-ին և 25-ին, հնարավոր է լինեն  համակարգերից օգտվելու որոշակի սահմանափակումներ։

ՊԵԿ-ը հայցում է հարկ վճարողների ներողամտությունը` պատճառված անհարմարության համար»։

1/2949
bottom of page