top of page

«Փաստ». Ի՞նչ նոր գործընթացներ է նախապատրաստում «Սրբազան պայքարը»

  • Writer: Lilit
    Lilit
  • Jun 7
  • 1 min read
ree

«Փաստ» թերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, հատկապես վերջին օրերին «Սրբազան պայքարի» գրասենյակում առավել ակտիվ շարժ է նկատվում, ելումուտն անհամեմատ շատացել է: Ասում են՝ մասնավորաբար շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ինտենսիվ հանդիպումներ է ունենում տարբեր շրջանակներ ներկայացնող փորձագետների, քաղաքական ու հասարակական գործիչների հետ:

Մեր աղբյուրների փոխանցմամբ, Բագրատ Սրբազանը ինչ-որ նոր գործընթացներ է նախապատրաստում: Թե կոնկրետ ինչի մասին է խոսքը, կոնկրետ ինչ գործողություններ են նախատեսվում, նույնիսկ նրա ամենանեղ շրջապատում շատ մանրամասների տեղյակ չեն: Միայն գիտեն, որ բավական լուրջ ու թափով քայլեր են սպասվում:

Մեր զրուցակիցներից մեկը նշում էր, որ չի բացառվում, որ արդեն աշնան սկզբին փողոցային պայքարի նոր՝ ավելի հուժկու գործողություններ սկսվեն, սակայն միայն դրանով շարժումն իր քայլերը չի սահմանափակելու»։

1/2944
bottom of page