top of page

Սաղաթելյանի, Սամսոնյանի և Ֆիդանյանի կալանավորումը քաղաքական հետապնդման դասագրքային օրինակ է. Քաղաքական իրավունքների հայկական կենտրոն

  • Writer: Lilit
    Lilit
  • Nov 14
  • 1 min read
ree



Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնն ահազանգում է Antifake.am թիմի նոր քաղաքական հետապնդման մասին։

Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է. 

. Վ․ Սաղաթելյանն ու Ն․ Սամսոնյանը վարում են ընդգծված ընդդիմադիր ուղղվածություն ունեցող «Իմնեմնիմի» փոդքասթը, որը հեռարձակվում է Antifake.am կայքի սոցիալական հարթակներով։

. Նոյեմբերի 13-ին փոդքաստերները ձերբակալվեցին, այնուհետև՝ կալանավորվեցին «խուլիգանության» մեղադրանքով։ 

. Նրանք ենթարկվել են քրեական հետապնդման՝ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հասցեին իրենց փոդքասթի ընթացքում վիրավորական արտահայտություններ օգտագործելու համար, որոնք արվել էին Ա․ Սիմոնյանի կողմից նույնատիպ արտահայտություններին ի պատասխան։

. Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանում վիրավորանքը ապաքրեականացված է, «խուլիգանության» մեղադրանքն օգտագործվում է այն փաստացի շրջանցելու նպատակով։ 

. Փոդքասթերները հստակ նախազգուշացրել էին, որ թողարկման ընթացքում կարող են օգտագործվել հայհոյանքներ, ինչն ինքնին բացառում է «խուլիգանությունը», քանի որ «հասարակության նկատմամբ ակնհայտ անհարգալից վերաբերմունքի» տարրը պարտադիր հատկանիշ է հանցակազմի համար։

. Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները խուզարկություն են իրականացրել Antifake-ի գրասենյակում և առգրավել փոդքասթերներին պատկանող ողջ գույքը՝ տեսախցիկներ, եռոտանիներ, միկրոֆոններ, համակարգիչներ և կրիչներ։ 

. Խուզարկության ընթացքում ձերբակալվել է նաև Antifake-ի լրագրող Դավիթ Ֆիդանյանը։

. Սաղաթելյանի, Սամսոնյանի և Ֆիդանյանի կալանավորումը քաղաքական հետապնդման դասագրքային օրինակ է։ 

. Ողջ գործընթացն առանց իրավական հիմքի է, հետևաբար՝ պայմանավորված է վերջիններիս և «Անտիֆեյքի» ընդդիմադիր հայացքներով։ 

. Բացի Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ և 10–րդ հոդվածներով երաշխավորված՝ անձնական ազատության և արտահայտման ազատության իրավունքներից, խախտվել է նաև 18-րդ հոդվածը, որն արգելում է իրավունքների սահմանափակումը կոնվենցիայով չնախատեսված նպատակներով»։

1/2980
bottom of page