Միջազգային հանրությունը դատապարտում է Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ կիրառվող քաղաքական հետապնդումները. միջազգային իրավագետ
- Lilit

- 6 hours ago
- 1 min read

Վաշինգտոնում կազմակերպված «Քրիստոնեության հալածանքները Հայաստանում» թեմայով քննարկմանը միջազգային իրավագետ Փիթեր Ֆլյուն, ի թիվս այլ մասնագետների, ներկայացրել է քաղաքական հետապնդումների պատկերը Հայաստանում։
Նա նշել է, որ հայ ազգի, Հայոց եկեղեցու բարերար Սամվել Կարապետյանի նկատմամբ նախնական կալանքը որպես պատիժ կիրառելը խիստ մտահոգիչ է։
«Միայն կարելի է պատկերացնել, թե ինչ կլիներ, երբ կաթոլիկ երկրի ղեկավարը, օրինակ՝ Իտալիայում Ջեորջիա Մելոնին սկսեր հարձակվել Լևոն Պապի վրա «Ֆեյսբուքում» և ասեր՝ մենք հանձնաժողով կհրավիրենք տապալելու Լեո Պապին: Նման մի շոկային պատմություն ցնցել է Հայաստանի ժողովրդին: Միևնույն ժամանակ մենք ականատես ենք եղել եպիսկոպոսների, հոգևորականների և հավատացյալների ձերբակալություններին: Նրանցից մեկը Սամվել Կարապետյանն է», - հայտարարել է Ֆլյուն:




















