Խաչիկ Գալստյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները մեր երկրում բռնապետության կառուցման տրամաբանության մեջ են. Տիգրան Աբրահամյան
- Lilit

- Dec 30, 2025
- 1 min read

Իշխանության քաղաքական հետապնդումները «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանի նկատմամբ մեր երկրում բռնապետության կառուցման տրամաբանության մեջ են, այս մասին հայտարարել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Աբրահամյանը Խաչիկ Գալստյանին դեռ ուսանողական տարիներից գիտի. «Քաղաքագիտության բաժնի ամենապարկեշտ, ազնիվ և բանիմաց դասախոսներից է»:
«Քաղաքական դաշտի այն գործիչներից է, ում խոսքն ու գործունեությունը կառուցված են մասնագիտական հիմքի և ողջամիտ դատողությունների վրա:
Իմ սատարումն եմ հայտնում Խաչիկ Գալստյանին և բոլոր այն անձանց, ովքեր այս իշխանության խայտառակ գործողությունների թիրախում են»,- նշել է Աբրահամյանը։




















