top of page

Ողբերգական դեպք՝ Տավուշում. 21-ամյա երիտասարդ է մահացել

  • 1 day ago
  • 1 min read

Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 18։10-ի սահմաններում Ոսկեպար բնակավայրում 21 տարեկան տղան ընկել է գետը և խեղդվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ փրկարարների՝ դեպքի վայր ժամանելը քաղաքացիները գետից դուրս են բերել երիտասարդի մարմինը, ով, ըստ նախնական տեղեկությունների, լողալու նպատակով ցատկել է գետը և գլխով հարվածել քարին։

Մահացածը Տավուշի մարզի բնակիչ, 21-ամյա Գ. Ղ․-ն է։

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

1/3479
bottom of page