top of page

«1999 թվականից օգոստոսի վերջին կիրակին Հայաստանում նշվում է որպես Սևանա լճի օր». Լևոն Ազիզյան

  • 4 hours ago
  • 1 min read

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը հյտնում է. «Այսօր Սևանա լճի օրն է: 1999 թվականից օգոստոսի վերջին կիրակին Հայաստանում նշվում է որպես Սևանա լճի օր։


Սևանը լեռների մեջ բացված կապույտ աչք է, որի հայացքում ամբողջ Հայաստանն է արտացոլվում։


Այս տարի Սևանա լճի հիդրոօդերևութաբանական դիտարկումների պատմության մեջ առանձնահատուկ տարի է.


Հունիս ամսվա ընթացքում Սևանա լճի մակարդակը բարձրացել է 18 սմ-ով, ինչը 1927 թվականից իրականացվող դիտարկումների պատմության երկրորդ ամենաբարձր հունիսյան ցուցանիշն է։ Ավելի մեծ բարձրացում հունիս ամսին արձանագրվել է միայն 1988 թվականին, որը համարվում է Սևանա լճի հիդրոօդերևութաբանական դիտարկումների ամբողջ պատմության ամենաջրառատ տարին։


Մինչև 2026 թվականը Սևանա լճից բաց թողնված ջրի նվազագույն քանակը գրանցվել է 2002 թվականին՝ 99,46 մլն մ³։ Այս պահին առկա բոլոր դրական նախադրյալները վկայում են, որ 2026 թվականը կարող է դառնալ Սևանա լճից ամենաքիչ քանակությամբ ջրի բացթողմամբ տարի։


Տվյալները՝ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ»:

1/3577
bottom of page