top of page

Երևան-Գյումրի ճանապարհը փակած քաղաքացիները վանկարկում են՝ «Նիկո՛լ դավաճան»

  • Writer: Lilit
    Lilit
  • Apr 25, 2024
  • 1 min read
ree

«Այսօր նորից անհնազանդության գործողություն ենք իրականացնում Շիրակի մարզում՝ փակել ենք Երևան-Գյումրի միջպետական ճանապարհը: Մեր բողոքի ձայնն ենք բարձրացնում երկրում տիրող իրավիճակի, իշխանությունների դավաճանական քաղաքականության արդյունքում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ և, առաջին հերթին, մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում Տավուշի մեր քույրերին և եղբայրներին։ Պայքարը շարունակելու ենք, պայքարն ավելի ենք թեժացնելու, մինչև չհասնենք մեր վերջնական նպատակին՝ հեռացնենք այս իշխանություններին և կանխենք նրանց ազգակործան գործողությունները։ ՀՀ-ում մենք ոչ մի սանտիմետր հող չունենք զիջելու թշնամուն»,- ասաց բողոքի ակցիային մասնակցող ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Մհեր Մելքոնյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ մի խումբ քաղաքացիներ ի աջակցություն տավուշցիների, փակել են Երևան-Գյումրի ճանապարհը։

Ոստիկանները փորձում են բացել ճանապարհը։ Նրանք պարբերաբար քաղաքացիներին ժամանակ են տալիս ճանապարհը բացելու համար։

1/2948
bottom of page