top of page

Վարորդական իրավունք ստանալու համար 20-ամյա երիտասարդը կաշառք է առաջարկել և ձերբակալվել

  • Writer: Lilit
    Lilit
  • Nov 11, 2024
  • 1 min read

Նոյեմբերի 8-ին, ժամը 17.10-ին, ՆԳՆ Երևանի հաշվառման քննական բաժնից հաղորդում է ստացվել, որ Դավիթ Բեկի և Ժակ իվ Կուստոյի փողոցների խաչմերուկում 20-ամյա երիտասարդը, վարորդական իրավունքի վկայական ստանալու գործնական քննության ժամանակ դրական գնահատականի համար քննություն ընդունողին առաջարկել է 50 հազար դրամ կաշառք:

Երևանի Ֆուչիկի փողոցի բնակիչ 20-ամյա երիտասարդը ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել Հակակոռուպցիոն կոմիտե:

1/3150
bottom of page