top of page

Հրդեհ` Ապարանում. այրվել է անասնագոմի տանիքը և 1,400 հակ անասնակեր

  • Writer: Lilit
    Lilit
  • Nov 13, 2024
  • 1 min read
ree

Նոյեմբերի 13-ին, ժամը 07:02-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան քաղաքի գերեզմանատան մոտակայքում այրվում է անասնագոմ։

ՆԳՆ փրկարար ծառայությունից  հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աշխարհիկ Սաֆարյան փողոցում գտնվող անասնագոմերից մեկում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։04-ին, մարվել՝ 11։33-ին։ Այրվել են անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 180 քմ) և անասնագոմին կից ծածկի տակ՝ պահեստավորած մոտ 1400 հակ անասնակեր։

Փրկարարները և քաղաքացիները համատեղ անասնագոմից դուրս են բերել 14 խոշոր եղջերավոր կենդանի, որից 2-ը սատկել են։

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է մեկ հատուկ տեխնիկա։

1/2946
bottom of page