Սրանք ժողովրդի հետ կապ չունեն․ Սոնա Ղազարյանը՝ Նարեկ-Թաքեր հարցազրույցի մասին
- Lilit

- 2h
- 1 min read

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է Սամվել Կարապետյանի եղբորորդի Նարեկ Կարապետյանի՝ ամերիկացի հեռուստալրագրող Թաքեր Կարլսոնի հետ ունեցած հարցազրույցին, հրապարակել հատված և գրել․
«Սա հատված է, որ տարածում են ձևևիստները՝ որպես հարցազրույցի թրեյլեր, հավանաբար՝ որպես «հաջողված կտոր», որտեղ հորեղբոր որդին պատմում է, որ իրեն էլ են ձերբակալել։
Գիտե՞ք՝ ինչ հիշեցի, երբ Լևոն Քոչարյանը 4-5 հավանաբար պարտադրված մանդատներից հրաժարումից հետո հերոսաբար հասավ խորհրդարան և իր առաջին կամ երկրորդ հարցը ուղղեց նախարարին կամ վարչապետին՝ ոչ անվտանգությունից, ոչ Ղարաբաղից բռնի տեղահանվածներից, ոչ աղքատությունից կամ նպաստներից, այլ իր մասին, իբր ծեծի ենթարկվելու մասին։
Հիմա էլ այս տղան գնացել է Նյու Յորք՝ հարցազրույց տալու, որպեսզի պատմի, որ իրեն ձերբակալել են։ Սրանք ժողովրդի հետ կապ չունեն, շփում չունեն, չեն զգում ժողովրդին, սրանք ժողովրդին սուբյեկտ համարող չեն, եսակենտրոն էգոիստներ են։
Չնայած, ում ինչ եմ պատմում, իրենց դղյակները բոլորդ էլ տեսել եք, այնտեղից տեսանելիության խնդիր հաստատ կա»։
Հիշեցնենք, որ «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը հարցազրույց է տվել ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնի, որի ընթացքում խոսել է հայոց ցեղասպանության, Հայաստանում հոգևորականների ձերբակալության, Սամվել Կարապետյանի կալանավորման և մի շարք այլ հարցերի մասին։




















