top of page

Տավուշում տեղակայված ռուսական բազան ապամոնտաժվում է. ԶԼՄ

  • Writer: Lilit
    Lilit
  • Nov 14, 2024
  • 1 min read

Բաղրամյան 26 տելեգրամյան ալիքի տեղեկություններով՝ Տավուշում և մասնավորապես Բաղանիս գյուղից ոչ հեռու սկսվել է 2020 թվականից հետո այնտեղ տեղակայված ռուսական բազայի ապամոնտաժման և դրան հաջորդող դուրսբերման գործընթացը։


Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլին Փաշինյանը հայտարարել էր, որ Տավուշի մարզիչ ռուսական հենակետերը դուրս են բերվելու: «Ռուսական հենակետերն այդտեղ հայտնվել են մեկ իրադրությունից ելնելով։ Այն, ինչ տեղի է ունենում հիմա, իրադրության էական փոփոխություն է։ Նշանակում է, որ մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, իսկ սահմանը խաղաղության նշան է։ Դա կնշանակի, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահներն իրար հետ փոխգործակցելու են ու ինքնուրույն ի վիճակի են լինելու սահմանի պահպանություն իրականացնել»,– նշել էր Փաշինյանը։

1/3150
bottom of page