Search
«Կրկնվելու դեպքում ՀՖՖ-ն իրավապահների հետ կձեռնարկի միջոցառումներ»․ «Գանձասար»-«Արարատ» հանդիպումն ընդհատվել է, Ֆուտբոլի ֆեդերացիայից նշում են՝ երկրպագուների պատճառով
- Lilit
- Feb 28
- 1 min read

Fastex Պրեմիեր Լիգայի 21-րդ մրցափուլի «Գանձասար»-«Արարատ» հանդիպումն ընդհատվել է երկրպագուների կողմից իրականացվող անկարգություների պատճառով, հայտարարել է ՀՖՖ-ն։
«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան խստորեն դատապարտում է երկրպագուների նմանօրինակ պահվածքը հանդիպումների ընթացքում: Ավելորդ լարվածություն չստեղծելու նպատակով այս անգամ ՀՖՖ-ն զերծ է մնում համապատասխան միջոցառումներ ձեռնարկելուց:
Նմանատիպ վարքագծի կրկնվելու դեպքում ՀՖՖ-ն, իրավապահ մարմինների հետ, ստիպված կլինի ձեռնարկել օրենքով սահմանված կարգով բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ հանդիպումների բնականոն ընթացքն ապահովելու համար:
Կոչ ենք անում հետագայում զերծ մնալ նմանատիպ գործողություններից, քանի որ դա վնասում է միմիայն հայկական ֆուտբոլին»,- գրված է ՀՖՖ-ի տարածած հայտարարության մեջ։