top of page

TikTok-ը պատրաստվում է գործարկել Instagram-ին մրցակից հավելված

  • Writer: Lilit
    Lilit
  • Apr 10, 2024
  • 1 min read
ree

TikTok-ը նախատեսում է թողարկել ֆունկցիոնալությամբ Instagram-ին նման լուսանկարների փոխանակման հավելված։ Ընկերությունն արդեն ծանուցումներ է ուղարկելորոշ օգտատերերի՝ TikTok Notes կոչվող նոր արտադրանքի թողարկման մասին։

Օգտագործելով նոր հավելվածը՝ օգտատերերը կկարողանան լուսանկարների հետ մեկտեղ տեքստային գրառումներ անել։ Ընկերությունը հաստատել է, որ իսկապես դիտարկում է TikTok-ի օգտատերերին լուսանկարների և տեքստի տեսքով բովանդակություն ստեղծելու և տարածելու հնարավորություն տալու տարբերակներ:Առայժմ հայտնի չէ, թե երբ է նախատեսվում հավելվածը հասանելի դարձնել լայն հանրությանը:

1/2948
bottom of page