top of page

Պակիստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հարցն է քննարկվել․ Պակիստանի ԱԳ նախարար

  • Writer: Lilit
    Lilit
  • Aug 29
  • 1 min read
ree

Այսօր ՀՀ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույց ենք ունեցել: Այս մասին իր X-ում գրել է Պակիստանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Մուհամմադ Իսհակ Դարը:


«Այսօր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույց ունեցանք։ Համաձայնության եկանք քննարկել Պակիստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հարցը» ,-գրել է Պակիստանի ԱԳ նախարարը:


Հավելենք՝ Պակիստանն այն երկրների ցանկում է, որոնք մինչ օրս չեն ճանաչել Հայաստանի Հանրապետության անկախությունը։

1/2950
bottom of page