Մասիս քաղաքում ու մի քանի գյուղերում ջրամատակարարումը կդադարեցվի
- Lilit

- Oct 17
- 1 min read

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ հոկտեմբերի 18-ին, ժամը 09:00-22:00-ն կդադարեցվի Արարատի մարզի Մասիս քաղաքի, Այնթապ, Մարմարաշեն, Ջրահովիտ, Արևաբույր գյուղերի և Նոր Կյուրին գյուղի 1, 2 և 3 փողոցների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:




















